ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արամ Սարգսյան. Քաղաքականությունը հենց դա է՝ մարդը պետք է մասնակցի միտինգին ու տուն գնա

Արամ Սարգսյան. Քաղաքականությունը հենց դա է՝ մարդը պետք է մասնակցի միտինգին ու տուն գնա
08.02.2018 | 10:37

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կարծում է, որ թանկացումների դեմ պայքարող ժողովրդին փողոցում պահելը ճիշտ չէ։
«Հայ քաղաքական դաշտում տուն ուղարկելը հայհոյանքի նման է դարձել։ Իսկ իրականում քաղաքականությունը հենց դա է՝ մարդը պետք է մասնակցի հանրահավաքներին ու տուն գնա, ոչ թե գա ու մնա, ու փողոցներում ապրի՝ առանց լվանալ, առանց լվացվել ու հետո զուգարանի տեղ ման գա»` լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արամ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ խնդիր չի դրվել բողոքի ակցիայից հետո մնալ փողոցում, և խնդիրը եղել է քաղաքացիների որոշակի քանակ ապահովելը, որ իշխանությունները հաշվի նստեն այդ քաղաքացիների կարծիքի հետ։

«Քանի խնդիրը այդ հարթության մեջ չէ, ակնկալել, որ իշխանությունը քայլեր կանի, անիմաստ է»,- ասաց Արամ Սարգսյանը։ Դիտարկմանը, թե 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ չէր մտածում, որ քաղաքականությունը այն է, որ մարդիկ մասնակցեն հանրահավաքներին ու գնան տուն, հակառակը՝ կոչ էր անում գալ, մնալ հրապարակում, Սարգսյանը պատասխանել է. «Ցանկացած քաղաքական գործընթաց իր տրամաբանությունն ունի։ Միայն նախագահական ընտրությունների պարագայում է, որ մարդը, բացի դիտորդից, դառնում է նաև մասնակից, քվեարկում ու պայքարում է իր թեկնածուի համար, և երբ նկատում է, որ իր թեկնածուն խախտումների հետևանքով չի ընտրվել, գալիս է հրապարակ ու պայքարում։ Բայց պետք է ասեմ, որ էն մարդիկ, ովքեր քվեարկել էին, ամբողջությամբ չէին եկել հրապարակ, և իմ կոչերը նրանց էին ուղղված եղել»։

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ